News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիլիան Իպը կիրակի օրը կարճ ճանապարհորդություն է կատարել Վիկտորիա նահանգի խիտ անտառներով: Նա սխալ տեղ է շրջվել եւ մտել փակուղի, իսկ նրա մեքենան խրվել է ցեխի մեջ, հաղորդում է Knife-ը։

Առողջական խնդիրների պատճառով կինը չի կարողացել հեռու քայլել, այդ պատճառով մնացել է մեքենայի մոտ։ Նա իր հետ ուներ միայն մեկ շիշ գինի եւ մի տուփ կոնֆետ, որը նա տանում էր որպես նվեր: 

Լիլիան Իպն անտառում անցկացրել է հինգ օր։ Երբ նա կորցրել է հույսը, որ իրեն կենդանի կգտնեն, նա նամակ է գրել իր ընտանիքին՝ ասելով, որ սիրում է նրանց։

Փրկարարները կնոջը հայտնաբերել են մոտակա քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել ուժեղ ջրազրկմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ