News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մտերիմ մարդու հետ միասնության զգացումը կարող է ավելի կարեւոր լինել, քան ծառայությունից կամ միջոցառումից ստացվող զգացողությունը: Այս մասին հայտնում է Սպառողական հոգեբանության հանրությունը։

Հիմենա Գարսիա Ռադայի գլխավորությամբ հետազոտական խումբը պարզել է, որ սպառողների համար նախըտրելի է  զուգընկերների հետ ֆիզիկական միությունը, քան լավ կամ որակյալ զգացողությունները։ Օրինակ կինոթատրոնում զույգը կնախընտրեր միասին նստել առաջին շարքում՝ լավագույն տեսանելի շարքում երկու իրարից հեռու տեղերի փոխարեն։

Անցկացված 5 փորձերից հետեւում է, որ նման իրավիճակներում մարդիկ ցանկանում են ընդհանուր հիշողություններ ստեղծել։

Սա հատկապես նկատելի է դառնում, երբ սպառողին եւ նրա զուգընկերոջը առաջարկվում են ծառայության տարբեր որակի տարբերակներ։ Եվ ընդհակառակը, մարդիկ ավելի քիչ են հակված փորձի որակը զոհաբերել, երբ նրանք ոչ մտերիմ մեկի հետ են։

Հեղինակների կածիքով այս աշխատանքի արդյունքները հետաքրիր կլինեն շուկայագետներին, որոնք ցանկանում են լրացնել ինքնաթիռների եւ դահլիճի նստատեղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ