News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի կողմից սպանելու գործը դատարանում է։

NEWS.am-ը «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում է, որ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանին։ Այն դռնփակ ռեժիմով քննելու որոշում դեռևս կայացված չէ։ Նախնական դատալսումների օր է նշանակվել հունիսի 9-ին՝ ժամը 16.00-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել էին տեղացիները:

Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, հայտնաբերվել էր 3 օր անց՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղում: Նրան նույնպես տեղացիներն էին հայտնաբերել ու վնասազերծել:

Դատախազությունը Ագշին Բաբիրովին մեղադրանք է առաջադրել ՔՕ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել) եւ 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգություն), իսկ Հուսեյն Ախունդովին՝ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել), 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը), եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Հայտնաբերված երկու ադրբեջանցիներն էլ կալանքի տակ են:

Երկրորդ ադրբեջանցու հայտնաբերումից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Սյունիքում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդը: NEWS.am-ը հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ իրավապահները դիտարկում են նաեւ այդ ադրբեջանցու կողմից սպանություն կատարելու վարկածը:

Ավելի ուշ, աճանանցի երիտասարդները մեզ հետ զրույցում պատմել էին, որ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:

Ի վերջո, դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։

Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով, դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաեւ տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի:

Սյունիքի մարզում պահնորդին սպանել է ադրբեջանցի զինծառայողը եւ նրա հեռախոսով ուղերձ հրապարակել․նրան մեղադրանք առաջադրվեց

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Երեկ փոխվարչապետի եւ գյուղապետերի հանդիպմանը ընդհանուր հայտըարարի չեն...
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է, ոստիկանները փակել են դեպի…
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Մեր երկրի ղեկավարությունը ստորագրելու է կապիտուլյացիայի պայմանագիր հենց այս ամառ…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և...
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք...
Ամենաշատ