News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Պատմության մեջ առաջին անգամ միջազգային խոշոր ներդրողները սկսել են ներդրումներ կատարել հայկական դրամով արժեթղթերում։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչպես է ԿԲ-ն գնահատում երկրի անվտանգության հետ կապված ռիսկերը։

«Երեւի պատմության մեջ առաջին անգամ շատ լուրջ միջազգային խաղացողներ սկսեցին գնել հայկական պետական պարտատոմսեր։ Ընդ որում, ոչ թե եվրապարտատոմսերը արտարժույթով, այլ գանձապետական պարտատոմսերը դրամով։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ հիմքի վրա կարելի է դատել մեր երկրի անվտանգության հարցերի, ինչպես նաեւ մեր հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության նկատմամբ նրանց մոտեցումների մասին»,-հավելեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում եւ Վրաստանում ներդրումներ կատարելու մտադրության մասին հայտարարել է Լիխտենշտեյնի սուվերեն հիմնադրամը: Սակայն, Գալստյանի հավաստմամբ, կան նաեւ այլ լուրջ ներդրողներ ԱՄՆ-ից եւ Չինաստանից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած հինգ լավագույն թիմերը եզրափակիչ փուլում պաշտպանեցին իրենց բավականին հետաքրքիր ու ոչ ստանդարտ լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ...
Ավեն և Ֆրիդման. Արևմտյան երկրներում ներդրումներ կատարելը սխալ էր
Ֆրիդմանը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Իսրայել, երբ այնտեղ պատերազմն ավարտվի
Բյուջեի նախագիծ` 2024-ին մոտ 120 մլրդ դրամ հատկացնել ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը
Նրա խոսքով, ֆինանսական միջոցների հիմնական մասը՝ 103,8 մլրդ դրամը, ուղղվելու է կապիտալ ծախսերին...
Լեհաստանի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է իր կառավարությունը տապալելու փորձի մեջ՝ կարեւոր ներդրումների արգելակման միջոցով
Գերմանիան փորձում է արգելակել կարեւոր ռազմավարական ներդրումները Լեհաստան...
Կարևոր է որակյալ ներդրումների ներգրավումը․ ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն
Մենք պետք է ձգտենք ոչ միայն ներդրումների գրավչությունը շատացնել...
2022-ին 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում. «Հայաստան» հիմնադրամի նախագահ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ևս իր ուշադրության կենտրոնում կպահի սահմանային համայնքները...
Ամենաշատ