Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել։
Սեպտեմբերի 11-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, որոնք վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել է քննչական բաժին:





























