
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը,գրառում է կատարել Թելեգրամի իր ալիքում՝ հավանաբար նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին․ «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի այն, ինչ պետք է. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով տեղում մնաց։ Հետո նա որոշեց իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով հեռացավ մեր թշնամիների մոտ։
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան...»։