News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Անկարան ցանկանում է, որ Կանադան չեղարկի զենքի վաճառքի էմբարգոն՝ միաժամանակ մերժելով Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերաբերյալ մտահոգությունները, գրում է The Canadian Press-ը։

«Մեկ հարց, որը, ցավոք, չի բավարարում թուրք դիվանագետներին, դա պաշտպանական տեխնիկայի (վաճառքի) սահմանափակումն է, թեև մենք նույն հավաքական անվտանգության պաշտպանության դաշինքի մաս ենք կազմում», - ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը՝ Խաղաղության և դիվանագիտության ինստիտուտի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ Կանադան չպետք է նման սահմանափակումներ ունենա ռազմական դաշնակցի հետ կապված. «Մենք հիասթափված ենք, որ այս սահմանափակումները շարունակվում են։ Մենք շատ պարտականություններ ունենք Սև ծովում, Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի շահերը պաշտպանելու համար, բայց մենք ենթարկվում ենք պատժամիջոցների»:

Կանադան դադարեցրել է արտահանման նոր թույլտվությունները դեպի Թուրքիա 2019 թվականի հոկտեմբերին՝ Սիրիա ռազմական ներխուժումից հետո և ժամանակավորապես մեղմացրել այդ սահմանափակումները 2020 թվականի ապրիլին՝ վեց ամսով։

2020 թվականի հոկտեմբերին Կանադան կրկին կասեցրել է արտահանման թույլտվությունները՝ հաշվի առնելով «արժանահավատ ապացույցները, որ կանադական որոշակի ռազմական ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք արտահանվել են Թուրքիա», օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։

Օտտավան կարծում է, որ Ադրբեջանը օգտագործում է կանադական սենսորներով հագեցած թուրքական անօդաչու թռչող սարքեր: Կան նաև ապացույցներ, որ կանադական սենսորներով թուրքական անօդաչու թռչող սարքերը կարող էին օգտագործվել Լիբիայում և Սիրիայում։

Հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լրատվամիջոցները մեջբերել են անանուն թուրք պաշտոնյաների, որոնք ասում էին, որ Կանադան վերսկսել է զենքի էմբարգոյի շուրջ բանակցությունները:

Թուրքիայում Կանադայի նախկին ռազմական կցորդն ասել է, որ Օտտավան կարող է հանել զենքի էմբարգոն, եթե Անկարան աջակցի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտին և եթե նա համաձայնի կանադական անօդաչու սարքերի օգտագործման սահմանափակումների հետ:

ՄԱԿ-ում Կանադայի դեսպան Բոբ Ռեյն այս շաբաթ զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է «էթնիկ զտումներ» իրականացնել Ղարաբաղում, իսկ կանադացի օրենսդիրները կոչ են արել լիբերալներին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ:

Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին խորհրդարանին ասել է, որ բաց է այդ գաղափարի համար: «Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, մենք միշտ փորձում ենք համագործակցել մի շարք այլ երկրների հետ», - ասաց նա։ «Ամեն ինչ սեղանի վրա է, և պատժամիջոցները միշտ գործիք են, որոնք կարող են շատ արդյունավետ լինել»:

Այս շաբաթ Թուրքիան և Ադրբեջանը բարձրացրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Իրանը դեմ էր այս գաղափարին։ Յըլդըզը հայտարարել է, որ «Իրանն այս կապակցությամբ անհանգստանալու պատճառ չունի. եթե նա անհանգստանում է, դա մի տեսակ պարանոյա է»,- ասել է նա:

Նա նշել է, որ այն ամենը, ինչ Ադրբեջանը արել է այս ամիս Լեռնային Ղարաբաղում, տեղի է ունեցել «իր ինքնիշխան սահմաններում, և տարածքային ամբողջականության սկզբունքը պահանջում է, որ երկիրը չներխուժի Հայաստան»։ «Սա կվերականգնի տարածաշրջանում երկու կողմերի միջև վստահության բարձր մակարդակը», - ասել է նա միջանցքի գաղափարի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդրովը նկարագրել է Ռուսաստանի և Իրանի հավանական արձագանքը Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր ագրեսիային
Սա կարելի է անվանել Իսրայելին ռազմական օգնությունը ձգձգելու քաղաքականություն․․․
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի…
Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել
2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է...
Լավրով. Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների 5-րդ հանդիպումը. ԱԳՆ հաղորդագրությունը
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ