News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Մոսկվայից վերադարձել է Բաքու, հայտնում է Report-ը։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ընտանիքի անդամները, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Զեյնալլին ձերբակալվել էր փետրվարի 20-ի երեկոյան օդանավակայանում՝ Մոսկվա-Բաքու չվերթ բարձրանալուց առաջ։ Ինչպես նա է հայտնել, ձերբակալությունը կատարվել է հայկական կողմի պահանջի հիման վրա։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հարցը «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հսկողության տակ է»։

Ավելի վաղ նրա փաստաբան Ալեքփեր Գարաևը նշել էր, որ Հայաստանը լուրջ մեղադրանքներով հետախուզում էր հայտարարել Քամիլ Զեյնալիի նկատմամբ, սակայն ռուսական պետությունը «հումանիզմ» է դրսևորել։

«Ադրբեջանական պետության օգնության և համառության շնորհիվ Քամիլ Զեյնալլին ազատության մեջ է և այսօր կվերադառնա Ադրբեջան»,- ասել էր Ալեքփեր Գարաևը։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Հաղորդվում է, որ ֆիթնես մարզիչը կասկածվում է 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց Լեռնային Ղարաբաղի տարեց բնակչին գլխատելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ