Անցյալ տարի Ռուսաստանը գրեթե եռապատկել է  շոկոլադի մատակարարումները Միացյալ Նահանգներ, ասվում է ԱՄՆ վիճակագրական տվյալների РИА Новости-ի վերլուծության մեջ։

Լրատվամիջոցի հաղորդմամբ, անցյալ տարի ԱՄՆ-ն ներմուծել է 2,6 մլն դոլարի ռուսաստանյան շոկոլադ (նախորդ տարվա՝ 964 հազար դոլարի համեմատ)։ Սա 2021 թվականից գնումների ամենամեծ ծավալն է։

Ամերիկյան ներմուծման հիմնական հիմքը շոկոլադե կոնֆետներն են, որոնք կազմում են բոլոր գնումների 80%-ից մի փոքր ավելին: Ներմուծվում է նաև շոկոլադե արտադրանք՝ միջուկով և առանց միջուկի (19%)։

Միացյալ Նահանգները շոկոլադի ամենախոշոր ներկրողն է աշխարհում։ Անցյալ տարի այն 21%-ով ավելացրել է դրա ներմուծումը այլ երկրներից՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 4,8 մլրդ դոլար։ Հիմնական մատակարարներն են եղել Կանադան, որն ավելացրել է բեռնափոխադրումները մեկ երրորդով՝ մինչև 2,7 միլիարդ դոլար, Մեքսիկան՝ 13 տոկոս արտահանման աճով՝ մինչև 677 միլիոն դոլար, ինչպես նաև Բելգիան՝ վաճառքի 22 տոկոս ավելացմամբ՝ մինչև 251 միլիոն դոլար: