Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն X սոցիալական ցանցում հայտնել է, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Սանդուն տեղեկացրել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։

«Ժամանել եմ Երևան նախագահ Նիկուշոր Դանի հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- գրել է Մոլդովայի նախագահը։

Նա իր գրառմանը կից հրապարակել է յասամանի փնջով լուսանկար, որը հանդիպման ժամանակ նրան է նվիրել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։