Գյումրի է ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ շուտով քաղաք կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ նրան սպասում են բազմաթիվ բնակիչներ։
Գյումրի են ժամանել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ֆրանսիայի նախագահի այցի օրակարգը Գյումրիում բավականին հագեցած է։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել. ֆրանսիական թեքումով թիվ 10 դպրոց այցելությունը չեղարկվել է։
Նախատեսվում է, որ երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողությունից հետո Ֆրանսիայի նախագահը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կզբոսնի քաղաքում, այնուհետև Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որին ներկա կլինի Էմանուել Մակրոնը։




























