Շիրակի մարզի Գյումրի քաղաք ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգել է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Նրա հետ միասին զոհերի հիշատակին տուրք են մատուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ծաղկեպսակների տեղադրման արարողությունից հետո Մակրոնը շփվել և լուսանկարվել է քաղաքի բնակիչների հետ:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, քիչ ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ կառավարության անդամների հետ միասին Էմանուել Մակրոնը ներկա կգտնվի Վարդանանց հրապարակում անցկացվելիք տոնական համերգին:





























