Ուգանդայի Կաբալե շրջանում կայծակի հարվածից երեք աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է «Nilepost News» լրատվական պորտալը:
«Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 17:00-ի սահմաններում՝ ուժեղ տեղատարափի ժամանակ: Հաղորդվում է, որ երբ անձրևն ուժգնացել է, երեխաները պատսպարվել են տան խոհանոցում: Այդ պահին նրանց ծնողները տանը չեն եղել», — նշված է հրապարակման մեջ
Պորտալի տեղեկությունների համաձայն՝ մահացել են երկու 13-ամյա դպրոցական աղջիկներ և մանկապարտեզի չորսամյա աշակերտուհին։
Նշվում է, որ կայծակը հարվածել է տանը, ինչի հետևանքով աղջիկները տեղում մահացել են։
Այս պահին իրավասու մարմինները շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները՝ աջակցություն ցուցաբերելով տուժած ընտանիքներին։





























