«Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի որպես «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ և կանվանվի «Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն»։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նախատեսվում է միջոցառումային-ժամանցային ձևաչափից անցում կատարել գործունեության այնպիսի մոդելի, որը կներառի թանգարանային, կրթական, մշակութային և գիտամեթոդական բաղադրիչներ։

Վերակազմակերպման արդյունքում տեղի կունենա միայն անվանափոխություն և կառավարման համակարգի փոփոխություն. կենտրոնը կշարունակի գործել նույն վայրում՝ որպես «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ։