Թուրքիայում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 353-ի։ Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 3 օրերին Թուրքիայում խոզի գրիպից մահացել է 57 հոգի։ Թուրքական Stargundem կայքէջի փոխանցմամբ՝ 98 հոգի, ովքեր վարակված են H1N1 վիրուսով՝ գտնվում են խիստ ծանր վիճակում։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում խոզի գրիպը տարածվել է տարբեր ոլորտներ։ Հայտնի էր դարձել, որ այդ ախտանիշով վարակվել էին Hurriyet, Milliyet, Sabah թերթերի լրագրողները, ֆուտբոլային հայտնի ակումբի խաղացողներ եւ այլն։ Խոզի գրիպով էին վարակվել նաեւ Թուրքիայի առողջապահության նախարարի երկու երեխաները։