Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ Ռուսաստանի հետ կապված նավթային տանկեր է կալանավորել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Երեքշաբթի օրը ֆրանսիական ռազմածովային ուժերը Deliver նավթային տանկերի տախտակամած են բարձրացել այն պաին, երբ այն ծովային իրավունքի խախտումներով անցնցելուց է եղել Սիցիլիայի ափերի մոտ», — X սոցիալական ցանցում գրել է Մակրոնը։
Ծովային իշխանությունների տեղեկացմամբ՝ Կամերունի դրոշի ներքո ընթացող և ռուսական Պրիմորսկ նավահանգստից դուրս եկած նավը վերցվել է ֆրանսիական ռազմանավերի ուղեկցության տակ և ուղղվել խարսխակայան (լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով)։
Մակրոնի խոսքով՝ Deliver-ը կապված է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» հետ, որն օգտագործվում է 2022 թվականին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։
Նման նավերը հաճախակի փոխում են իրենց գրանցման դրոշը (պրակտիկա, որն ընդունված է անվանել «դրոշային թռիչքներ») կամ էլ կեղծ գրանցման տվյալներ են օգտագործում՝ վերահսկողությունից խուսափելու համար։
«Մենք թույլ չենք տա «ստվերային նավատորմին» շրջանցել պատժամիջոցները և ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը», — հայտարարել է Մակրոնը։
Ինչպես հաղորդում է AFP-ն, սեպտեմբերից ի վեր Ֆրանսիան արդեն զննության է ենթարկել ևս չորս նավ, որոնք, ենթադրաբար, պատկանել են ռուսական «ստվերային նավատորմին»։
Դրանց թվում է եղել մայիսի վերջին Ատլանտյան օվկիանոսում Մեծ Բրիտանիայի և այլ գործընկերների աջակցությամբ ստուգված մի նավ։
2022 թվականին Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո մի շարք արևմտյան երկրներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական «ստվերային նավատորմի» կազմում ընդգրկված հարյուրավոր նավերի նկատմամբ։
Իշխանությունների տվյալներով՝ Եվրամիության պատժամիջոցների ներքո գտնվել է գրեթե 600 նավ, որոնք նույնպես կասկածվում են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանելու մեջ։


























