ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը Թրամփի հետ միասին գտնվում է Անկարայում, չորեքշաբթի կմեկնի Իսրայել, հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա լրագրող Բարակ Ռավիդին։

«Ակնկալվում է, որ Հեգսեթը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և կքննարկի Իրանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարումները», - նշել է Ռավիդը։