Հինգշաբթի Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում կանգ է առել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը երկրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նավերի հետագծման տվյալներին։
«Հինգշաբթի Հորմուզի նեղուցով երթևեկությունը գործնականում կանգ է առել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը երկրորդ օրն անընդմեջ հարված է հասցրել Իրանին, իսկ երկու կողմերի միջև փխրուն հրադադարը սկսել է ավելի ու ավելի անկայուն թվալ», - փոխանցում է գործակալությունը։
Bloomberg-ի ներկայացրած նավերի հետագծման տվյալների համաձայն՝ նեղուցում նկատելի շարժը հիմնականում տեղի է ունեցել Իրանի կողմից հաստատված երթուղով, որն անցնում է նեղուցի հյուսիսային հատվածին ավելի մոտ, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից աջակցվող՝ Օմանի ափամերձ երթուղին գործնականում չի օգտագործվել։
Նեղուցում խոշոր նավերից նկատվել են միայն իրանական դրոշով կոնտեյներատարն ու սուպերտանկերը, որը շարժվում էր Պարսից ծոցից և գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Սակայն նավերի մի մասը կարող է անցնել անջատված տրանսպոնդերներով, նշում է գործակալությունը։
Պարբերականը փոխանցում է, որ չորեքշաբթի Հորմուզի նեղուցով երկու ուղղություններով անցել է հումքային ապրանքներ տեղափոխող 14 նավ, ինչը ամենացածր ցուցանիշն է դարձել այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ն ու Իրանը հունիսի 18-ին ստորագրել են հուշագիրը։
Kpler-ի տվյալներով՝ համաձայնության ձեռքբերումից հետո երեք շաբաթվա ընթացքում նման նավերի անցումների միջին թիվը կազմել է օրական 34, իսկ 59 լցանավերի առավելագույն ցուցանիշը գրանցվել է հունիսի 24-ին։ Համեմատության համար՝ ակտիվ մարտական գործողությունների շրջանում նեղուցով սովորաբար օրական անցնում էր 20-ից պակաս նավ, գրում է Bloomberg-ը։
Բացի այդ, Օմանի ծոցի շրջանում կրկին արձանագրվել են էլեկտրոնային խոչընդոտների նշաններ։ Օմանի ափերի մոտ որոշ նավեր ցուցադրվել են առնվազն 30 հանգույց արագությամբ շարժվող։ Սա կարող է վկայել այն մասին, որ երկրներն ակտիվացնում են պաշտպանական համակարգեր, որոնք նախատեսված են ենթակառուցվածքային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները կանխելու համար, ինչը կարող է ազդել նավային տրանսպոնդերների ազդանշանների վրա։
Չորեքշաբթի գիշերը ամերիկացի զինվորականները սկսեցին Իրանի դեմ հզոր հարվածների շարք։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների՝ առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ, իր կարծիքով, Իրանի հետ հրադադարն այլևս չի գործում։





























