Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը կայցելի Օման, որտեղ կքննարկի տարածաշրջանային վերջին զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին: Այցի մասին հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում իրավիճակի զարգացումը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածության ֆոնին: