Չինաստանը Gravity-1 («Ինլի-1») կրող հրթիռի միջոցովով Երկրի հեռահար զոնդավորման ինը արբանյակ է դուրս բերել ուղեծիր։ Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը։

«Հուլիսի 22-ին՝ ժամը 10:54-ին, Շանհայի ափամերձ ջրերում գտնվող ծովային հարթակից հաջողությամբ արձակվել է Gravity-1 կրող հրթիռը, որը ինը արբանյակ է հասցրել թիրախային ուղեծրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, խոսքը Երկրի հեռահար զոնդավորման համար նախատեսված Dongpo («Դունպո»), Xiguang («Սիգուան») և Tianyi («Տյանյի») սերիաների արբանյակների մասին է։

Պեկինն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերևութաբանական, հեռահաղորդակցային ու նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաև Լուսնի յուրացման տեխնոլոգիաներ։ Պետական աջակցությամբ չինացի մասնագետներն իրականացնում են նաև աստերոիդների ու Մարսի հետազոտման նախագծեր։ Այժմ ուղեծրում գործում է միջազգային համագործակցության համար նախատեսված Չինաստանի տիեզերական կայանը։