ՀԱԿ-ի մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել է ԿԸՀ` պահանջելով, որ իրեն տրամադրեն 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների իր մանդատը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Մեր այս տեղեկությունը երեկ հաստատեց Թորոսյանը: Հիշեցնենք, որ Կոնգրեսը այդ ընտրություններում ստացել էր 13 մանդատ, սակայն հրաժարվեց դրանցից` ընտրությունները կեղծված համարելով: Ռուբեն Թորոսյանը Կոնգրեսի 17-րդ համարն էր: Մեր թղթակցի հարցին, թե ինչու է հենց հիմա հիշել այդ մանդատի մասին, Թորոսյանն ասել է, որ հիմա ԿԸՀ-ն իրեն չի կարող մերժել, քանի որ ցուցակում իրենից վերեւ գտնվողներից ոմանք արդեն ԱԺ պատգամավոր են ընտրվել, եւ ԿԸՀ-ն հիմա, ուզած-չուզած, պետք է մեկ շաբաթում բավարարի իր պահանջը: ԿԸՀ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Մեր տեղեկություններով` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դեռ չի կողմնորոշվել` ինչպես վարվել Ռուբեն Թորոսյանի հետ»,- գրում է «Հայկական ժամանակը»:


























