Մհեր Սեդրակյանը չներկայացավ այսօր` մայիսի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսին` «Արցախ» ակումբում:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «Արցախ» ակումբը մամուլի ասուլիս է հրավիրում, հետո պարզվում է, որ հրավիրված հյուրը չի ներկայանալու ասուլիսին:
Այսինքն ստացվում է, որ կամ «Արցախ» ակումբն իր հյուրերին հրավիրելու հարցում աշխատում է առանց կոնկրետ պայմանավորվածությունների եւ լրագրողներին կանգնեցնում փաստի առաջ, իսկ հյուրերին դնում անհարմար դրության մեջ, կամ էլ մամուլի ասուլիս տվողները բոյկոտում են այդ ակումբը:
Եթե «Արցախ» ակումբը ասուլիսի մասին հայտարարում է առանց հյուրի հետ կոնկրետ պայմանավորվածության, ապա ստացվում է, որ ակումբը խաղում է այս դեպքում Մհեր Սեդրակյանի անվան հետ, տպավորություն ստեղծելով, որ նա դրժում է տրված խոսքը:




























