Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր` մայիսի 15-ին, ընդունել է Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանի խնդրանքով, նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ընթացքը եւ նշել, որ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է էապես նպաստել երկու ժողովուրդների միջեւ բազմակողմանի շփումների, բարեկամական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Դեսպան Սաղաիանն իր հերթին ընդգծել է Հայաստանի ճանապարհների վիճակի էապես բարելավման, ինչպես նաև  ճանապարհային նշանների խնդրի լուծման ուղղությամբ կատարված դրական քայլերը: 

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում նրա պաշտոնավարման ընթացքում իրականացված համագործակցության համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: