Թուրքական լրատվամիջոցներն ուսումնասիրող Ajans Press գործակալությունը հրապարակել է թուրքական մամուլում օտար երկրների մասին հրապարակումների քանակը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Star-ը, 2012-ի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում թուրքական մամուլում ամենաշատը տեղ են գրավել ԱՄՆ-ին վերաբերվող հրապարակումները, որին հետեւում են Գերմանիան, Ֆրասիան եւ Սիրիան։

Նշվում է, որ Ֆրանսիան հայտնվել է 3-րդ տեղում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված զարգացումների համատեքստում։ 

Ajans Press-ի ներկայացրած առաջին 20 երկրների ցանկում Հայաստանը չկա։

Ներկայացնում ենք վերոհիշյալ ցանկը։