ԵԱՏՄ-ին անդամակցող ոչ մի երկիր հավատարմության երդում չի տվել և ազատ է իր կամարտահայտման մեջ։ Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու հարցին։
«Եվ ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները հավատարմության երդում են տվել, և որ նրանք լինելու են այս կազմակերպության անդամներ իրենց գոյության ամբողջ ընթացքում։ Այո՛, սահմանված է ժամկետ՝ կողմնորոշվելու համար։ Եվ եթե մենք որոշենք դուրս գալու օգտին, կառույցը պետք է այդ մասին տեղեկացվի դրա տեղի ունենալուց 6 ամիս առաջ։ Եվ մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ և ելնում այս իրողությունից։ Հետևաբար մեր դիրքորոշումն այսպիսին է, և մենք հետևողականորեն աշխատում ենք ռուս գործընկերների հետ, որպեսզի այս դիրքորոշումն ավելի հասկանալի և ընդունելի դարձնենք», - նշել է Փաշինյանը։




























