ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով համատեղության կարգով ղեկավարում է նաև «Սերգեյ Գրուպ» ընկերությունը, որն զբաղվում է վառելիքի ներկրմամբ, վերջին ժամանակներս մտադրություն ունի իր բիզնեսները ընդլայնելու:
Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Բացի այն, որ նա համատեղ բիզնես ծրագրեր է իրագործում ԲՀԿ-ական պարտված թեկնածու Տիգրան Ստեփանյանի հետ, հատկապես Հայաստան վառելիք ներկրելու գործում, հիմա էլ Բագրատյանը, ասում են, նոր ծրագրեր է մշակում ԵԿՄ նախագահ, գեներալ, նույնիսկ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ, այս անգամ էլ փորձելով իր գործարար ունակությաններր ցուցադրել շինարարության ու էլիտար շենքերի կառուցման ասպարեզում: Առայժմ, իհարկե վաղեմի ընկերներ գեներալ Գրիգորյանն ու ԲՀԿ-ական մարզպետը վերջնական հայտարարի չեն եկել, թե երբվանից կարող են ձեռնամուխ լինել այդ գործին, բայց որ երկու ընկերների գործնական օրակարգում այդ հարցը դրված է առաջնահերթության կարգով, հաստատ է: Ի դեպ` Մանվել Գրիգորյանն ու Սերգեյ Բագրատյանր գործնական հարթության մեջ դեռ ճշտումներ ունեն անելու Վայոց Ձորում տեղակայված գեներալ Գրիգորյանին պատկանող գազալցակայանների հետ կապված, որոնց գործերի կառավարումը ամբողջությամբ հանձնված է գեներալի տիկնոջը` Նազիկ Ամիրյանին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«Չորրորդ ինքնիշխանություն». ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու ԵԿՄ նախագահ գե
Տեղադրություն


























