Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, մայիսի 16-ին, քաղաքի «Կինոյի տանը» տեղի է ունեցել «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաեւ Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ սփյուռքի նախարարության պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերը ընդունելու համար:

Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի է ունեցել պարգեւատրման արարողությունը:

«Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:

ՀՀ մշակույթի նախարարության եւս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնել է Բելառուսի «Էրեբունի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»: