Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա¬նության պետի տեղակալ Սաշա Աֆյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատ¬մության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Ստեփան Պողոսյանի որդի Կարո Պողոսյանը:
Նշենք, որ Ստեփան Պողոսյանը հեղինակ է Հայկական հարցի, հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությանը նվիրված գիտական ու փաստագրական բազմաթիվ աշխատությունների: Այդ ուղղությամբ էլ նա շարունակել է իր գործունեությունը` գործուն մասնակցություն բերելով երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
Ստեփան Պողոսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրն է:




























