Լոռիի մարզում, այսօր` մայիսի 21-ին, ժամը 15.20-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 20-ին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են մարզի Միխայլովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները` մոտ 220 հա:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու եւ գնահատելու համար: Տարածքը «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:




























