Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն առաջիկայում աճուրդի կհանի արդարադատության նախարարության հաշվեկշռում գտնվող «Նիսսան Պատրոլ 4.2 ՏԴ» մեքենան (NISSAN PATROL 4.2 TD): Հարցը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 24-ի նիստի օրակարգում:

Մեքենան 2003 թ. արտադրության է, գնահատված է 5.9 մլն դրամ (մոտ 14.7 հազ. դոլար): Մեքենայի մաշվածության աստիճանը գնահատված է 70%:

Նշենք, որ այդ մոդելի ինքնագնացները ներկայում հանված են արտադրությունից: