Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին:

«Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռք բերել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրիլի 16-ի դեպքերը:

Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում «Ֆրաու Ռուբո» եզրույթը»,- իր կայքում գրել է Փաշինյանն ու հավելել. «Նեմեցին խորհուրդ եմ տալիս կռահել, թե ում մասին են այդպես ասում: Համոզված եմ նրա սերժանտական միտքը եւ սաշիկական ինտելեկտը գոնե այսքանը հասկանալու հնարավորություն տալիս են»:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին չի ճանաչում, իսկ երբ նրան հիշեցրել էին, ասել էր. «Հա էն լաչառ երեխեն: Հա ինչ է եղել, թող գա, համ էլ կդաստիարակենք ձեռի հետ, էլի»: