Հայաստանի ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում սեպտեմբերի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ:

Դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2012թ. գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները:

Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներին:

Դասընթացները կազմակերպվելու են հետեւյալ մասնագիտություններով.

1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում  - հրետանավոր

2. ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում - ՀՕՊ, կապավոր:

Ընտրված զորակոչիկների հետ ս.թ. հուլիսի 1-ից ինստիտուտներում կանցկացվի երիտասարդ զինվորի ծրագրով 8 շաբաթյա դասընթաց, որից հետո նրանց հետ կկնքվեն մեկամյա ուսուցման ժամկետով սպայական դասընթացին մասնակցելու եւ հետուսումնական երեք տարվա պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրեր:

Ուսումնառության ավարտին զինծառայողներին կշնորհվի սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում եւ վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի համապատասխան պաշտոնների:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84 հեռախոսահամարով: