Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանելու ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության 27 մեքենաներ: Հարցը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 24-ի նիստի օրակարգում:

Բոլոր մեքենաները ռուսական արտադրության են` ՎԱԶ, ԳԱԶ, ՈՒԱԶ, ԿԱՄԱԶ, ԿԱՎԶ, ՄԱՐԶ: Մեքենաները գնահատվել են 300 հազարից 1.4 մլն դրամի սահմաններում, դրանց մեծամասնությունը 1999-2001 թ.թ. արտադրության են: Եթե աճուրդի ընթացքում մեքենան չի վաճառվում, նրա գինը յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ նվազեցվում է 20%-ով:

Աճուրդի պայմաններին ավելի մանրամասն պետք է տեղեկանալ azdarar.am կայքում: