Եթե ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում խնջույքներ է կազմակերպում` ի պատիվ ՀՀԿ-ի «հաղթանակի», ապա ՕԵԿ-ն էլ իր վերնախավով հանդերձ փորձում է հետ չմնալ ՀՀԿ-ից, եւ նմանատիպ կերուխումի պատրաստություն էլ արդեն սկսվել է ՕԵԿ-ի ներսում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը` վկայակոչելով ՕԵԿ-ին մոտ կանգնած իր աղբյուրներր:

«ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի խորհրդով, պատրաստվում է սեփական կուսակցության կազմով քեֆ-ուրախություն կազմակերպել գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Գեղամա» ռեստորանային համալիրում, ուր ՕԵԿ-ական գործարարներր հաճախակի են հավաքվում: Ի դեպ, ասում են, որ Բաղդասարյանը առաջարկ է արել յուրայինների հետ բաժակ բարձրացնել մայիսի 24-25-ի թոհուբոհից հետո, երբ հայտնի կդառնա կոալիցիայի լինել-չլինելու հարցը: Իսկ ահա ՕԵԿ-ին համակրող գործարար Լավանդայի Արայիկն էլ այս հարցի շուրջ իր տարբերակն է առաջ քաշել` ասելով, որ ավելի լավ է մինչեւ մայիսի 24-ր ՕԵԿ-ականները միջոցառում կազմակերպեն Սեւանի ափին գտնվող իր օբյեկտում ու նշեն իրենց թիմի հաղթանակը: Նկատենք, որ   «ՉԻ» հետ զրույցում էլ Լավանդայի Արայիկը իր հերթին նշել է. «Ես իմ բոլոր ընկերներին էլ հաճախակի եմ Սեւան հրավիրում, բայց ոչ քաղաքական նպատակներով»,- գրում է«Չորրորդ ինքնիշխանություն»-ը: