Անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողները պետք է տարին մեկ անգամ ներկայանան բանկ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

«Հարգելի կենսաթոշակառուներ, եթե կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողին ամեն ամիս տեսնում է վճարողը՝ փոստատարը կամ բանկի աշխատողը, ապա անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողն ու վճարողը չեն տեսնում իրար, ուստի մեր խնդրանքն է ու օրենքի պահանջը, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողը, տարին առնվազն 1 անգամ, այցելի բանկ եւ հայտարարություն տա այդ մասին, ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում նաեւ բանկում որեւէ գործարք կատարելը,  իսկ դրա անհնարինության դեպքում օրենքը նախատեսում է այլ բան՝ այն է. պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը»,-ասված է հաղորդագրության մեջ: