Էստոնիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, մայիսի 22-ին, իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում:

Կարեւորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` նախագահ Իլվեսն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս ցուցաբերել հնարավոր աջակցություն:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշել է, որ պաշտոնական Տալլիննը տեսնում է հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով եւ համամարդկային արժեհամակարգին համահունչ սկբունքների կիրառման ճանապարհով: