«Հայաստանն առանց աղբի» կարգախոսով  Let`s Do It!  համաշխարհային շարժումը («Մենք կարող ենք») պատրաստվում է խոշոր ակցիայի: Ըստ «Էկոլուրի»` Հայաստանում շարժման շրջանակներում աշխատում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: Սեպտեմբերի 15-ին Հայաստանում կիրականացվի «Հայաստանն առանց աղբի» համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը: Ըստ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանի` ադ աղբահավաքը տարբերվելու է մնացածներից նրանով, որ աղբը հավաքվելիս տեսակավորվելու է: Այնուհետ տեսակավորված աղբը հանձնվելու է վերամշակող ձեռնարկություններին: Առաջնահերթություն տրվելու է անտառային գոտիներին,  գետերի շրջակայքերին, պատմամշակութային  վայրերին եւ կոթողներին: ե

Let`s Do It! համաշխարհային շարժման հիմքում է ընկած 2008թ-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը: Էստոնացի մի խումբ երիտասարդներ ընդամենը 6 ամսվա ընթացքում համախմբել են ավելի քան 50 000 կամավորների, ովքեր 1 օրվա ընթացքում Էստոնիայի ողջ տարածքում մաքրել են ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբ:

Հայաստանում միջոցառման կազմակերպման եւ իրազեկման համար բացվել է www.letsdoit.am կայքը եւ համանուն ֆեյսբուքյան խումբը` https://www.facebook.com/groups/letsdoitarmenia/:

www.letsdoit.am կայքում քարտեզագրվում են Հայաստանի աղտոտված վայրերը, եւ ցանկացած ոք կարող է քարտեզի վրա տեղադրել իր լուսանկարած աղտոտ վայրը, նշելով տեղը, ինչպես նաեւ կարող է գրանցվել որպես կամավոր: