ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի առանցքային դեմքերը` ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Գրիգորիչի, հանդարտության կոչ են արել ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանին ու Աշոտ Աղաբաբյանի: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Նրանց հորդորել են վերջ տալ Հրազդան մարզադաշտի շուրջ քննարկումներին եւ այդ թեմայով փոխադարձ վիրավորանքներին: Ավելին, երկու կողմին էլ հատուկ զգուշացրել են, որ այս օրերին իրենց ավելորդ գլխացավանքներ ու նոր սկանդալներ պետք չեն, որովհետեւ այդ ամենը մութ ու չար ուժեչը կարող են օգտագործել ՀՀԿ-ի դեմ: Նույն տեղեկությունների համաձայն` ասում են, որ Ռ. Հայրապետյանը, իր ոճին հավատարիմ մնալով` ասել է. «Իմ ճիշտը ճիշտ ա, ուրիշ հարց ու պատասխան չի կարա ըլնի: Իսկ խաղեր տվողներին ես գիտեմ, թե ոնց ա պետք պատասխանել»: Ինչ վերաբերում է Ա. Աղաբաբյանի ապա նա էլ իր հերթին նշել է, որ կա օրենք, եւ որ ինքը իր գործերը կառավարում է օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:




























