Լոռի մարզում Ալավերդիի Մարտի 8-ի փողոցին հարակից տարածքում գտնվող 13-րդ դարի Ամենափրկիչ անունը կրող բազալտե խաչքարը երեկ ցանկացել են տեղափոխել Է Էջմիածին` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում հայ մոնումենտալ քանդակարվեստի ժառանգության թանգարան` ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Ամենափրկիչ խաչքարկի կեսն արդեն վերամբարձ կռունկի օգնությամբ տեղավորել էին ավտոմեքենայի թափքում, երբ ալավերդցիները քաղաքապետի հետ միասին պահանջել են այն իջեցնել մեքենայից: Նրանց պահանջը բավարարվել է»,- գրում է «Ժամանակ»-ը:




























