Մայիսի 23-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ «ՎԱԶ-2109» 61 ՍՏ 431 համարանիշի ավտոմեքենան Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից սարալանջին արգելափակվել է ցեխակույտի մեջ եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: