Լոռիի մարզի Լուսաղբյուր գյուղից հայտնել են, որ մայիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում գայլերը «Գեղի ձոր» հանդամասում հոշոտել են Հ. Չոբանյանին պատկանող 1 խոշոր եղջերավոր անասուն, իսկ «Ճամբար» հանդամասում` վիրավորել Դ. Կարապետյանին պատկանող 2 խոշոր եղջերավոր անասուն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզում մայիսի 23-ին, գայլերի հարձակվել էին մարզի Արջուտ համայնքի բնակիչ Ռոզա Գասպարյանին պատկանող անասնագոմի վրա, խեղդամահ արել 8 ոչխար եւ նույնքան գառ, վիրավորել եւս 10 ոչխարի: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:00-ի սահմաններում: