Սյունիքի մարզում, մայիսի 23-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղանուշ գետի վարարման հետեւանքով ջրածածկվել է Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում (Երկաթուղայինների 5-րդ նրբանցք) գտնվող քարի մշակման արտադրամասի տարածքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ջրածածկվել է Ս. Զաքարյանին պատկանող քարի մշակման արտադրամասի  տարածքի 500 քմ մակերեսով հատվածը:

Այս մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարանը: