Երեւանում, մայիսի 23-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 8 շենքի 38-րդ բնակարանից ջուր է լցվում ներքեւի բնակարան, իսկ բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, ոստիկանության եւ համատիրության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 81-ամյա Հենրիկ Սահակյանին` անօգնական վիճակում:
«1-03» ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:




























