Հայաստանի հանրային հեռուստատեսությունը տուգանքների չի արժանանա` մայիսի 22-ին եւ 24-ին Բաքվում կայացած «Եվրատեսիլ-2012» երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը չցուցադրելու պատճառով: «Եվրատեսիլի» ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յաարմո Սիյմը, NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան, գրել է, որ Հայաստանը միայն պարտավոր է ցուցադրել մայիսի 26-ին կայանալիք եզրափակիչ փուլը:
Իսկ թե ինչու Հայաստանի քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը, նա դա մեկնաբանել է մեր երկրի` մրցույթին չմասնակցելու հանգամանքով:
Հիշեցնենք, փետրվարի վերջին մի խումբ հայաստանյան երգիչ-երգչուհիներ դիմել էին հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով մասնակից չուղարկել մի երկիր, որը հայտնի է հայերի դեմ կատարած ջարդերով: Հայաստանը հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին եւ այդ մասին ժամանակին չէր հայտնել Եվրոպական հեռարձակողների միությանը, ինչի հետեւանքով էլ արժանացել էր տուգանքի:
«Եվրատեսիլի» ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յաարմո Սիյմը, NEWS.am-ի թղթակցի հարցման, հայտնել է մասնակցությունից հրաժարվելու համար Հայաստանը պիտի մուծի մասնակցության վճարի 50%-ը, ինչպես նաեւ մասնակցության վճարը: «Հիմք չկա Հայաստանին արգելելու մասնակցել գալիք տարվա մրցույթին, եթե Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի փառատոնը, վճարվի տուգանքը, եւ պահպանվեն եկող տավա մրցույթի կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:



























