Դրամի սրընթաց արժեզրկումը շարունակվում է: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի փակման գինը կազմել 406 դրամ 50 լումա: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Սրանով մեր արժույթի փոխարժեքը սահմանել է վերջին մի քանի տարիների համար նոր ռեկորդ: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ դրամի արժեզրկումը շարունակվելու է: Նախորդ օրը ՀՀ ԿԲ-ն աննախադեպ ծավալի` 20 միլիոն դոլարի արտարժութային ինտերվենցիա արեց շուկայում, բայց դա, ինչպես ցույց է տալիս երեկվա արդյունքը, որեւէ կերպ չի հանգստացրել ՀՀ արտարժութային շուկան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























