Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 88-րդ կմ-ին, մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մուրավեյ» մակնիշի մոտոցիկլետին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը եւ նույն վայրում գտնվող երկու երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԳԱԶ-24»-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները «ԳԱԶ-24»-ի վարորդին բերման են  ենթարկել բաժին:

Կատարվում է նախաքննություն: