Երեւանում, մայիսի 24-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները, ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով, այցելել են 45-ամյա Ալբերտ Պ.-ի բնակարան, որտեղ վերջինս ներկայացրել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ եւ 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Ալբերտ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ատրճանակն ու փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























