Վայոց ձորում , մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում Զանգակատուն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարզի Ելփին գյուղի բնակիչ` 22-ամյա Տիգրան Առաքելյանին եւ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ` 35-ամյա Տիգրան Իվանյանին: Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Տ.Առաքելյանի վիճակը ծանր է, իսկ Տ. Իվանյանինը՝ բավարար: