Ոստիկանության Աշտարակի բաժնում, մայիսի 25-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի տարածքում, «Տառեր» հուշարձանի մոտ, անհայտ անձը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ կանգնեցրել է ընկերություններից մեկին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի երկու ավտոմեքենաները, փայտով հարվածել վարորդներին, սպառնացել, ապա բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված 18 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կովերը` պատճառելով մոտ 13.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 32-ամյա Գարսեւան Կարապետյանը, ով բաժին բերման ենթարկվելու ժամանակ բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Հափշտակված կովերը հայտնաբերված են:

Կատարվում է նախաքննություն: