Մայիսի 28-ին, ժամը 01.14-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի ազատության պողոտայում` «Գոլդեն Պալաս» հյուրանոցի դիմացի ձորակը (մոտ 7-8 մ բարձրությունից) մարդ է նետվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայությանը:




























